շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պարենամթերքի համաշխարհային գները հասել են ողջ պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի

Պարենամթերքի համաշխարհային գները հասել են ողջ պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի

Պարենամթերքի գները մարտ ամսին զգալիորեն աճել են ամբողջ աշխարհում՝ հասնելով աննախընթաց մակարդակի: Այդ մասին ապրիլի 8-ին հաղորդել Է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ):

«Պարենամթերքի համաշխարհային գները մարտ ամսին զգալիորեն բարձրացել են եւ հասել ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի»,-ասվում Է կազմակերպության զեկույցում: Փաստաթղթում ընդգծվում Է, որ ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսը, որի օգնությամբ հետեւում են առավել տարածված պարենի համաշխարհային գների ամենամսյա փոփոխություններին, մարտին հասել են 159,3-ի նշագծին, ինչը 12,6 տոկոսային կետով բարձր Էր, քան փետրվարին:

Դրա հետ մեկտեղ արդեն փետրվարին այդ ցուցանիշը հասել Է ամենաբարձր մակարդակին՝ 1990 թվականին ինդեքսի սահմանումից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: