երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պապոյանը ճապոնական կողմին առաջարկել է դիտարկել հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում

Պապոյանը ճապոնական կողմին առաջարկել է դիտարկել հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

«Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում։

Նախարարը հեռանկարային է համարել նաև գործակցությունը շինարարարության և ենթակառուցվածքների ապահովման, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք»-ի ստեղծման ուղղությամբ։

Դեսպանը նշել է, որ ճապոնական շուկային կարող է հետաքրքրել, մասնավորապես, Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, հայկական մշակույթն ու պատմությունը։ Անդրադարձ է կատարվել նաև «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: