հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պապոյանը Ստամբուլում անցկացվող Zero Waste Forum համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով

Պապոյանը Ստամբուլում անցկացվող Zero Waste Forum համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Ստամբուլում անցկացվող Zero Waste Forum համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Իր խոսքում նախարարը նշել է, որ ջրային պաշարների խնայողությունն ու սննդի կորուստների նվազեցումը Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների թվում են, և պետությունը միջոցներ է ձեռնարկում առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։
 
Նախարարն անդրադարձել է նաև վերջերս Հայաստանում հաստատված՝ «Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագրին»։
 

  • Կիսվել: