ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական ու պարենային արտադրանքի՝ Ղազախստան արտահանման ավելացման ներուժը

Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական ու պարենային արտադրանքի՝ Ղազախստան արտահանման ավելացման ներուժը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։
 
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները։
 
Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման համակարգերի, անասնաբուծության և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում համագործակցությանը։
 
Նախարար Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի՝ մասնավորապես գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժը։
 

  • Կիսվել: