երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Պապոյանն ու Իսրայելի դեսպանը քննարկել են առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները

Պապոյանն ու Իսրայելի դեսպանը քննարկել են առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Քննարկվել են Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։
 
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։
 
Նախարարը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մանրամասները և հրավիրել է Յոել Լիոնին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։

  • Կիսվել: