ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Պապիկյանը՝ մետրոյի նոր կայարանի կառուցման մասին

Պապիկյանը՝ մետրոյի նոր կայարանի կառուցման մասին

Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցումը նախատեսված չէր 2019 թվականի բյուջեով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա բյուջեում նույնպես դրա կառուցման մասին տող չկա, բայց քայլեր են ձեռնարկվում տարբեր միջոցներով նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ: «Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ նախաձեռնության իրականացման համար: «Դա կլինի կամ Կառավարության հավելյալ միջոցներով, կամ՝ մասնավոր ներդրմամբ: Այսինքն՝ ունենք երկու քննարկվող հարց: Ընթացիկ տարվա մեջ պարզ կլինի՝ որ ճանապարհով ենք գնում»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Նախարարը վստահեցրեց, որ մետրոյի նոր կայարանի կառուցումը ապագայում անպայման կիրականացվի. «Մեր ծրագրած մետրոյի կայարանի կառուցումը պետք է կատարվի, սակայն ժամկետների, մեթոդների և ծրագրի պահման հարցեր կան: Այդուհանդերձ, մեր քաղաքական թիմի խոստումն իրականացվելու է»։

  • Կիսվել: