շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ոռոգման ջրի փող ենք տվել, բայց ջուր չկա․ գյուղացիները փակել են՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհը (տեսանյութ)

Ոռոգման ջրի փող ենք տվել, բայց ջուր չկա․ գյուղացիները փակել են՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհը (տեսանյութ)

Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր ավտոճանապարհին։ Պատճառը ոռոգման ջրի բացակայություն է։ Բնակիչները, որոնք զբաղվում են հողագործությամբ, նշում են՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է բանջարեղենը և միրգը, և նրանք մեծ ֆինանսական վնասներ են կրում։

«Ապրանք ենք տնկել, ջրի փող ենք տվել, բայց ջուր չկա»,- նշեց ակցիա իրականացնող քաղաքացին։

Ակցիայի մասնակիցները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին, բայց 15 րոպեով բացել են ավտոճանապարհը՝ սպասելով ոլորտի որևէ պատասխանատուի։ Նրանք նշում են՝ եթե պաշտոնյաներ չժամանեն, խնդրին լուծում չտան, ապա կրկին կփակեն ավտոճանապարհը։

  • Կիսվել: