կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ոռոգման համակարգ՝ Ծաղկաբեր համայնքում

Ոռոգման համակարգ՝ Ծաղկաբեր համայնքում

2021 թ. սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ Ծաղկաբեր համայնքում: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
 
Ծրագրի արդյունքում կապահովվի 30 հա տնամերձ հողամասերի ոռոգումը: Համակարգը կունենա ընդհանուր 1400 մ երկարություն և կկառուցվի երկաթ-բետոնե հավաքովի վաքերի միջոցով:
 
Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 33.4 մլն դրամ է, որից 21.7 մլն դրամը՝ պետական և 11.7 մլն դրամը` համայնքային ներդրում է: Շահառու է մոտ 900 բնակիչ:

  • Կիսվել: