երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օգոստոսի 1-ից կենսաթոշակը առաջին անգամ ստացողները այդ մասին ծանուցում կստանան SMS-ի միջոցով

Օգոստոսի 1-ից կենսաթոշակը առաջին անգամ ստացողները այդ մասին ծանուցում կստանան SMS-ի միջոցով

Օգոստոսի 1-ից կենսաթոշակը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ստացող շահառուներն այդ մասին ծանուցում կստանան SMS հաղորդագրության միջոցով։ Գումարը՝ քաղաքացու բանկային հաշվին հասանելի լինելու մասին տեղեկատվությունը կփոխանցվի նրա բջջային հեռախոսահամարին։

Այսպիսով՝ Միասնական սոցիալական ծառայությունն ընդլայնում է շահառուների՝ SMS հաղորդագրության միջոցով իրազեկելու շրջանակը՝ կարևորելով սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ վերջիններիս պատշաճ և օպերատիվ տեղեկատվության տրամադրումը։

  • Կիսվել: