երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ոչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան

Ոչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան

ՀՀ-ում որևիցե մեկը չի կարող իրեն թույլ տալ կամ չի կարող ներդրում անել, կամ վճարել ՀԷՑ-ի համար։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է  «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Այստեղ այլ հանգամանք էլ կա․ գործն արբիտրաժում է, և ոչ մի նորմալ ներդրող արտերկրից իր ռիսկերը չի կարող ճիշտ գնահատել և փորձել Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել»,- նշել է նա:

Նշենք, որ դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:

Ինչպես նաև քիչ առաջ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել ՀԷՑ-ը զրկել լիցենզիայից:

  • Կիսվել: