հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Նյուպլաստ», «Ասէդլ» եւ «Վոլյում Գրուպ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Նրանք կկատարեն 5,8 մլրդ դրամի ներդրում

«Նյուպլաստ», «Ասէդլ» եւ «Վոլյում Գրուպ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Նրանք կկատարեն 5,8 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց 3 ընկերություններին:

Նրանցից առաջինը «ԱՍԷԴԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱՍԷԴԼ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դռների և պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը արտահանել ԵՄ և ԱՄՆ։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 50 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացմանևհումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 68 նոր աշխատատեղ՝ մինչև 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․1 մլրդ դրամ:

Մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ՎՈԼՅՈՒՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 «ՎՈԼՅՈՒՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել աշխատանքային ձեռնոցների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արթիկ քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2010թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 300 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 662 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ մինչև 101 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 662 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ:

Երրորդ ընկերությունը, որ ազատվեց մաքսատուրքից, «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերությունն է:

«ՆՅՈՒՊԼԱՍՏ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ ք․ Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․2 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ մինչև 420 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 273 մլն դրամ:

  • Կիսվել: