ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Նորք Մարաշ/Սարի Թաղ հատման կետում գտնվող, նախկինում «Երևանի թոքեր» համարվող 110 հեկտար տարածքի 55 հեկտարը կվերականգնվի, մյուս 55 հեկտարը սեփականաշնորհվել է. Էդուարդ Աղաջանյան

Նորք Մարաշ/Սարի Թաղ հատման կետում գտնվող, նախկինում «Երևանի թոքեր» համարվող 110 հեկտար տարածքի 55 հեկտարը կվերականգնվի, մյուս 55 հեկտարը սեփականաշնորհվել է. Էդուարդ Աղաջանյան

Կառավարությունում այսօր քննարկեվել է Երևանում ուրբանիզացիայի աճին զուգահեռ կանաչ տարածքների կրճատման հետ կապված առաջացող որոշ խնդիրներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Նորքի և Ծիծեռնակաբերդի բարձունքներին, Մոնումենտի անտառներին, ինչպես նաև Դալմայի այգիներին։

Քննարկվել է դրանցից յուրաքանչյուրում լայնածավալ կանաչապատում իրականացնելուն խոչընդոտող խնդիրները, տրվել են այդ խնդիրների լուծման հանձնարարականներ։ Որոշվել է խնդիրների աստիճանական լուծմամբ հասնել Երևանում մեկ շնչին հասնող հանրային կանաչ տարածքների ցուցանիշի բարելավմանը, որը ներկայումս կրկնակի անգամ ցածր է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմից։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրում է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Նորք Մարաշ/Սարի Թաղ հատման կետում գտնվող, նախկինում «Երևանի թոքեր» համարվող տարածքը վերստին կանտառապատվի։

«Ցավոք՝ նախկինում 110 հեկտար տարածքից ընդամենը 55-ը հնարավոր կլինի վերականգնել։ Մյուս 55 հեկտարն այս ընթացքում ավաղ սեփականաշնորհվել է։ Կկանաչապատվեն նաև այլ տարածքներ»,- հավաստում է Աղաջանյանը։

  • Կիսվել: