ՌԴ-ն hարվածել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում երկու երթուղային ավտոբուսի. կան զnhեր
ՌԴ-ն հարվածել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում երկու երթուղային ավտոբուսի: Այս մասին հայտնել է Դոնեցկի մարզային ռազմական վարչության ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Թարմացված տվյալներով՝ ևս 18 մարդ վիրավորվել է։ Մինչ այդ նա հայտնել էր 12 զոհի և 14 տուժածի մասին։
Հարձակումից հետո Ֆիլաշկինը հանձնարարել է Կրամատորսկի և Սլավյանսկի ռազմական վարչություններին դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով։ Նրա խոսքով՝ փոխադրումները շարունակելը վտանգավոր է ուղևորների և վարորդների համար։
«Հարվածի էպիկենտրոնում են հայտնվել երկու երթուղային ավտոբուսներ, որոնց վրա թշնամին, հավանաբար, հարձակվել է ՈւՄՊԲ Դ-30ՍՆ-ի միջոցով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
ՈւՄՊԲ Դ-30ՍՆ-ն ռուսական բարձր ճշգրտության սահող ռումբ է, որը հայտնի է նաև որպես «Ունիվերսալ միջտեսակային սահող զինամթերք»։


