շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Նորատուսի արվեստի դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ

Նորատուսի արվեստի դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղի արվեստի դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ, փոխվում են նաև պատուհանները։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից հայտնում են, որ տեղադրվում են ժամանակակից օդատաքացուցիչներ, որոնք ապահովելու են 350 քմ տարածքով դահլիճի ջեռուցումը։ Տեղադրվելու է լրացուցիչ ևս 2 կաթսա. գազածավալի փոփոխության հետևանքով կատարվելու են նաև գազահաշվիչի և գազի գծի փոխարինում։

Շինաշխատանքների արժեքը կազմում է 7 մլն 440 հազար դրամ։ Աշխատանքներն իրականացվում են համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցներով։

Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցներով հիմնանորոգվում են նաև Նորատուսի արվեստի դպրոցի միջանցքի պատուհանները և բեմի հետնամասի դուռը։

Փայտե հին պատուհանները և դուռը փոխարինվում են նոր՝ մետաղապլաստե, էներգախնայող պատուհաններով ու դռնով։

Տեղադրվելու են նաև պատուհանագոգեր, որից հետո կատարվելու է պատուհանների թեքությունների գաջի սվաղ և ներկում։

Աշխատանքների իրականացման  համար հատկացվել է 2 մլն 148 հազար  դրամ։

  • Կիսվել: