կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղի խաչմերուկում էստակադայի կառուցման մրցույթը հայտարարվել է, բացումը՝ մարտի 30-ին

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղի խաչմերուկում էստակադայի կառուցման մրցույթը հայտարարվել է, բացումը՝ մարտի 30-ին

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղի խաչմերուկում նախատեսվում է ուղեանցի (էստակադայի) կառուցումը: Շինարարության մրցույթը հայտարարվել է, բացումը նախատեսվում է մարտի 30-ին։ Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 2–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգվարական խորհրդակցության ժամանակ։

Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն խցանումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև՝ հետիոտնի անվտանգ տեղաշարժը:

 

  • Կիսվել: