շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Նոր Գյուղում տեղի է ունեցել նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

Նոր Գյուղում տեղի է ունեցել նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։
 
 
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր 273 միլիոն դրամ արժեքով, ևս 100 մլն դրամ կառավարությունը տրամադրել է գույք ձեռք բերելու համար։
 
Սա կառավարության կողմից խոստացված 500 մանկապարտեզներից մեկն է, որը նախատեսված է 90 երեխայի համար։
 
 
Նոր Գյուղ բնակավայրը վերջին 35 տարում մանկապարտեզ չի ունեցել, իսկ նորակառույց մանկապարտեզն այս պահին գործում է, և խմբերը մեծ մասով համալրված են։

  • Կիսվել: