Նիկոլ Փաշինյանը փոփոխություն է կատարել իր որոշման մեջ
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 17-ի n 720-լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 720-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը.
2) որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «և սեյսմիկ պաշտպանության վարչության» բառերը հանել»,-ասված է որոշման մեջ: