Նիկոլ Փաշինյան, տաքսու վարորդների բեռը «Yandex»-ը 0%-ից դարձրել է 16,5%, սրա հովանավորը ո՞վ է. Մեսրոպ Մանուկյան
ՀՀ-ում կա գրանցված շուրջ 120 000 օնլայն տաքսի ծառայությունների վարորդ, որոնցից առնվազն 40 000 վարորդ օրական 10 ժամ աշխատում է և ամենակարևոր վճարում է հարկեր։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ իր գրառումը վերնագրելով. «Հարցեր, որոնք լուծում են պահանջում»։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսով մեր վարորդները իրենց աշխատածից նվազագույնը 16,5 % վճարում են «Yandex»–ին (իրականում գումարն ավելի շատ է), 1,8-4% վճարում են «տաքսոպարկեր»-ին և ևս 4-5 % պետությանը հարկ։ Բնականաբար վճարած գումարներից հարկեր գեներացվում է նաև «Yandex»-ից և «տաքսոպարկեր»-ից և վճարված հարկերը իմ գնահատմամբ կազմում է շուրջ 12 %:
Արդյունքում վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանված աշխատող և հետագայում բարձր թոշակ չեն ստանալու, ներկայումս չեն հանդիսանում Առողջության Համընդհանուր Ապահովագրության շահառու, այսինքն անվճար բուժօգնություն չեն ստանում։
ՀԻմա հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից.
1. Չեք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալ արդար չի,
2. Չե՞ք կարծում, որ պետք է վերանայվի «Yandex»-ի անարդար տոկոսադրույքը,
3. Չե՞ք կարծում, որ հարկ վճարողը պետք է օգտվի Առողջության Համընդհանուր Ապահովագրության հիմնադրամից։
Նիկոլ Փաշինյան կարո՞ղ եք տալ բացատրություն վարորդների բեռը «Yandex»-ը 0%-ից դարձրել է 16,5%, սրա հովանավորը ո՞վ է . . .
Օնլայն վարորդների իրավունքները պե՛տք է վերականգնվեն և պե՛տք է պաշտպանված լինեն»։


