Ներկայացվել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ հացահատիկային մշակաբույսերի կանխատեսմամբ
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 19-20ց, գարնանացան գարի՝ 15-16ց, բոլոր հացահատիկային մշակաբույսերը՝ 18ց/հա։
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։