շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ներկայացված դիմումների մեծ մասը վերաբերել է օրենքով սահմանված կարգով աշխատավարձերը չվճարելուն. ԱԱՏՄ ներկայացուցիչ

Ներկայացված դիմումների մեծ մասը վերաբերել է օրենքով սահմանված կարգով աշխատավարձերը չվճարելուն. ԱԱՏՄ ներկայացուցիչ

Հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ին վերապահված են նոր լիազորություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսաչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը: Նա անդրադարձավ նաև ստացված դիմում-բողոքներին ու դրանց բովանդակությանը:

«Տեսչական մարմնին վերապահվեց օրենքով սահմանված դեպքերում պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորությունը: Օրենսդրական վերջին փոփոխությունները մի ճանապարհ են, որպեսզի աշխատողների համար ստեղծվեն արտադատական հնարավորություններ՝ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով»,- ասաց Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ 2021 թվականի ընթացքում աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 286 վարչական վարույթ, որից 200-ը՝ դիմումների հիման վրա: Վարչական վարույթների արդյունքում ընդունվել է 81 վարչական ակտ, տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր:

«Ստացված 200 դիմում-բողոքից 197-ը վերաբերել է աշխատանքային օրենսդրության խախտումներին, իսկ 3-ը՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովմանը: 113-ը վերաբերել է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկ չկատարելուն և օրենքով սահմանված կարգով աշխատավարձերը չվճարելուն, 43-ը՝ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն, 41-ը՝ աշխատանքային օրենսդրության այլ իրավախախտումներին»,- ասաց Հակոբյանը:

  • Կիսվել: