«Նատալի ֆարմը» ՆԳՆ-ն է նվիրել 25 հազար դեղահաբ Կալիումի Յոդիդ. Այն նախատեսված է աղետների ժամանակ օգտագործելու համար
Կառավարությունն իր այսօրվա նիստում նյութական արժեքը որպես նվիրատվություն ընդունելու, հաշվառելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց:
Այս որոշումը պայմանավորված է «Նատալի Ֆարմ»-ի կողմից ՀՀ ՆԳ նախարարին հասցեագրված գրությամբ։
Ըստ այդմ, ՆԳՆ-ն, որն ունի դեղորայքի պահպանման համար համապատասխան պահեստարան, ցանկություն ունի որպես նվիրատվություն «Նատալի ֆարմ» ՍՊ ընկերությունից ընդունել 25 հազար հաբ Ռուսաստանի «Ֆարմազաշիտա» ՍՊԸ-ի արտադրության Կալիումի Յոդիդ 125մգ N 1 դեղը՝ ընդհանուր 400․000 հզ դրամ արժողությամբ, որի ծախսերն իրականացվելու է նվիրատու ընկերության ֆինանսական միջոցներով (դեղամիջոցը գրանցված չէ ՀՀ-ում)։
Խոսքը վերաբերում է Հայկական ատոմակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում, ինչպես նաև փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքների դեպքում անհրաժեշտ դեղորայքի առկայությանը: