կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նարեկ Տերյանը Թեհրանում մասնակցել է «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսի բացմանը

Նարեկ Տերյանը Թեհրանում մասնակցել է «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսի բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 4-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Եվրասիական էքսպո 2023» (EURASIAN EXPO 2023) ցուցահանդեսի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ 

Հնարավոր է սա 7 մարդ, ամբիոն, նորությունների բաժին and տեքստ նկարն է

Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է միասնական տաղավարով։

Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։

Հնարավոր է սա 12 մարդ and տեքստ նկարն է

Ցուցահանդեսի հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, զբոսաշրջություն, դեղագործություն, բանկեր, ապահովագրություն, տեխնոլոգիաներ, բեռնափոխադրումներ և այլն։

Նարեկ Տերյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

  • Կիսվել: