երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։

Նախարար Մկրտչյանը դիտել է երեխաների պատրաստած ամանորյա ներկայացումը, շփվել նրանց հետ, լսել ցանկություններն ու հանձնել ամանորյա նվերները։ Նա ծանոթացել է նաև խնամքի հաստատության զգայական սենյակի հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երեխաների ֆիզիկական և հոգեբանական զարգացման համար։

Նախարարը շնորհավորել է երեխաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով անհոգ և խաղաղ մանկություն։

  • Կիսվել: