կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահին

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, ԱՄՆ «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ և Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերին, ինժեներական կրթության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք ընդգծվել է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում Հայաստանի ներուժի արդյունավետ օգտագործման և ակտիվ քայլերի անհրաժեշտությունը՝ Հայաստանը միկրոչիպերի նախագծման ոլորտում առաջատար երկրներից մեկը դարձնելու նպատակով:

Կողմերը քննարկել են համագործակցության և հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները:

 

  • Կիսվել: