Հայերի քանակը ՌԴ-ում նվազել է գրեթե 20%-ով
ՌԴ վիճակագրական «Ռոսստատ» ծառայությունը հրապարակել է 2021-ին անցկացված մարդահամարի արդյունքները, որը վերաբերում էր բնակչության ազգային կազմին։
Ի տարբերություն նախորդ հարցման, ավելի շատ մարդ չի ցանկացել նշել իր ազգային պատկանելությունը։ Փոխվել է նաև ժողովրդների հարաբերակցությունը՝ հայերի քանակը նվազել է 19․98%-ով։
Նախորդ նման մարդահամարը ՌԴ-ում անցկացվել է 2010-ին։
Ըստ մարդահամարի, ՌԴ-ում 946,000 հայ է բնակվում, մինչդեռ նախորդ մարդահամարով՝1․18 մլն հայ էր բնակվում։
Պակասել է նաև ռուսների քանակը՝ 5%-ով։
Սակայն հայերը դեռևս ՌԴ ամենամեծաքանակ ազգերի 10-յակում են՝ թաթարներ, չեչեններ, բաշկիրներ, չուվաշներ, ավարներ, հայեր, ուկրաինացիներ, դարգիններ և ղազախներ։
Ավելացել է այն ազգերի թվաքանակը, որոնց շրջանում բարձր է ծնելիությունը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ և որսորդությամբ զբաղվող բնիկ որոշ ժողովրդների քանակը: