«Մուլտի Վելնես կենտրոնի» տարածքն ապօրինություններով էր վերցվել. Հասմիկ Հակոբյան
«Մուլտի Վելնես կենտրոնի» տարածքն ապօրինություններով էր վերցվել, և մեզ ամենաշատն այս տարիների ընթացքում՝ հեղափոխությունից հետո, քննադատում են, որ նախկին ապօրինությունները մինչև վերջ բացահայտված չեն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Ամեն օր նմանատիպ բաներ են, չէ՞, բացահայտվում: Անգամ վարչապետը «հատիկ առ հատիկ» հեշթեգով դնում է: Որևէ մի դեպքում լրատվամիջոցները բարձրախոսները դեմ չեն տալիս, թե ինչու այսինչ համայնքի այսքան հեկտար տարածքը վերադարձվեց համայնքին, հասարակությանը, կամ ապօրինությունները շտկվեցին: Չեք անում, որովհետև միգուցե այն մարդը, որը, օրինակ, երբ այդ դեպքում ապօրինություններն արվել է, և վերադարձվել է ապօրինի գույքը, չունի լրատվամիջոցներ կամ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում:
Քաղաքականության մեջ որևէ ներգրավվածություն ունեցող մարդկանց դարձնել քաղհալածյալներ՝ աչք փակելով այն հիմքի վրա, որի հետ կապված նրանց հետ առնչվում է պետությունը, սա էլ, եկեք ընդունենք, ազնիվ չէ»,- ասաց նա:


