կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մտածում ենք նոր ծրագրերի մասին. ԲՏԱ նորանշանակ նախարար

Մտածում ենք նոր ծրագրերի մասին. ԲՏԱ նորանշանակ նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին հայտնեց, որ նիստին առաջին անգամ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար մասնակցում է Ռոբերտ Խաչատրյանը։

«Մեծ պատասխանատվություն է նման պաշտոն ստանձնելը. նախ՝ ուզում եմ շեշտել, որ նախարարությունում կա ձևավորված թիմ, ունենք սկսված ծրագրեր: Առաջին հերթին մեր նպատակը բոլոր սկսած ծրագրերը հաջող ավարտին հասցնելն է, և, իհարկե, արդեն մտածում ենք նոր ծրագրերի մասին: Հետագայում արդեն, որ ձևավորված փաթեթ լինի, կներկայացնեմ ձեզ, կքննարկենք»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: