հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մշակում ենք անապահովության գնահատման նոր համակարգ. Մարդիկ, որոնք կարող են աշխատել, շարունակում են նպաստ ստանալ. նախարար

Մշակում ենք անապահովության գնահատման նոր համակարգ. Մարդիկ, որոնք կարող են աշխատել, շարունակում են նպաստ ստանալ. նախարար

Կենսաթոշակռուները նպաստառուների համակարգից դուրս են մնում ինքնաշխատ եղանակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու արդյունքում հազարավոր քաղաքացիներ զրկվել են նպաստից, քանի որ այլեւս չեն համարվում անապահով:

Նախարարը պարզաբանեց. «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգ գոյություն ունի: Դա հաշվարկվում է տարբեր բնութագրիչներով, որոնցից մեկը ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտներն են: Երբ ընտանիքների եկամուտների փոփոխություն է տեղի ունենում, այդ փոփոխությունն իր հետ բերում է նպաստի իրավունքի ձեռքբերման կամ այն կորցնելուն: Դա տեղի է ունենում ինքնաշխատ եղանակով:

Նրանք, որոնք գտնվել են սահմանային միավորի միջակայքում, իրենց վրա այդ ազդեցությունը եղել է: Հիմա մենք մշակում ենք անապահովության գնահատման նոր համակարգ, 2023-ի կեսից այդ համակարգը կունենանք: Օրինակ, մենք ունենք աշխատունակ տարիքի գտնվող եւ աշխատունակ մարդկանց մեծ խումբ, շուրջ 40 հազար, որոնք  կարող են աշխատել, բայց շարունակում են պետությունից աջակցություն ստանալ: Զուհագեռաբար մեր մոտեցումը պետք է լինի աշխատանքի խրախուսումը: Դրան զուգահեռ մշակում ենք աշխատանքի ռազմավարությունը,  որի հիմնաքարային սկզբունքներից մեկը աշխատանքով մարդկանց անապահովության համակարգից դուրս բերելն է»:

Նրա խոսքով, քանի որ թոշակների բարձրացման արդյունքում անապահով թոշակառուների ինչ-որ մի խումբ դուրս է եկել անապահովության համակարգից, իրենք այդ խնդրի լուծման մի քանի տարբերակներ են քննարկում. «Կփորձենք դրանցից մեկի շուրջ ձեւավորել կոնսենսուս, որ այս խնդիրը լուծվի:

Մենք հենց հնարավորություն ունեցել ենք թոշակները, նպաստները բարձրացնելու, միանգամից բարձրացրել ենք»:

  • Կիսվել: