շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄՊՀ նախագահը Բուդապեշտում կմասնակցի մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա հանդիպմանը

ՄՊՀ նախագահը Բուդապեշտում կմասնակցի մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բուդապեշտ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի գործընկեր մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից;
 
Հանդիպման օրակարգում համակենտրոնացումների արդյունավետ վերահսկողության և դատարաններում մրցակցության վերաբերյալ գործերի քննությանն առնչվող հարցերն են:
 
Գեղամ Գևորգյանը ելույթով հանդես կգա՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային մարմնի փորձը օրակարգային թեմաների վերաբերյալ:

  • Կիսվել: