շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
 «Մոսկվայի տունը» կհամախմբի ռուս արտադրողներին և հայաստանյան ընկերություններին

«Մոսկվայի տունը» կհամախմբի ռուս արտադրողներին և հայաստանյան ընկերություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ ռուսական ընկերությունների բազմաոլորտ գործարար առաքելությունը կկայանա օգոստոսի 24-26-ը

«Այն հարթակ կհանդիսանա այն ռուս արտադրողների և հայաստանյան ընկերությունների միջև, որոնք հետաքրքրված են համագործակցությամբ և դեպի Հայաստան ռուսական արտադրանքի ու ծառայությունների մատակարարմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Միջոցառմանը կմասնակցեն մոտ 40 ռուսական ընկերություններ այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են սննդի և ագրոարդյունաբերական համալիր, ՏՏ, «Խելացի քաղաք», կրթական արտադրանք և ուսումնական միջոցներ, մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և նավթային արդյունաբերություն, երաժշտական սարքավորումներ, և այլն:

  • Կիսվել: