«Մոդեռնա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄՈԴԵՌՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սինտիպոնի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։
Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 400 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 3 աշխատատեղ 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 5-ի՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 400 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ: