ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մինսկում Քերոբյանի մասնակցությամբ քննարկվել է Բելառուսում Հայաստանի առևտրի տուն ստեղծելու հնարավորությունը

Մինսկում Քերոբյանի մասնակցությամբ քննարկվել է Բելառուսում Հայաստանի առևտրի տուն ստեղծելու հնարավորությունը

Հակամենաշնորհային կարգավորման նախարարությունում քննարկվել է Բելառուսում Հայաստանի առեւտրի տուն ստեղծելու հնարավորությունը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաեւ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովը։

Քերոբյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Հայաստանի բոլոր սուպերմարկետներում կան բելառուսական տարբեր ընկերությունների ապրանքներ, սակայն մենք ուզում ենք ավելի շատ բելառուսական ապրանքներ տեսնել մեր շուկայում, բայց մեզ համար կարեւոր է նաեւ մեր ընկերությունների զարգացումը: Մեր կողմից կարող ենք առաջարկել պարենային եւ ալկոհոլային արտադրանք: Այսօր մենք քննարկում ենք նաեւ Բելառուսում հայկական առեւտրի տուն ստեղծելու հնարավորությունը, որպեսզի վերացնենք մեր երկրից ձեր երկիր ալկոհոլի մատակարարման խոչընդոտները։ Մեզ համար սա կարեւոր հարց է՛՛:

Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել Բելառուսի հետ համագործակցությունը մեքենաշինության, շինարարական, սննդամթերքի մատակարարման, ինչպես նաեւ ֆինանսական ոլորտում։

  • Կիսվել: