չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մինչեւ կառավարական ամառանոցներին հասնելը ՀՀ–ում այլ անշարժ գույք կգտնվի․ Տիգրանյան

Մինչեւ կառավարական ամառանոցներին հասնելը ՀՀ–ում այլ անշարժ գույք կգտնվի․ Տիգրանյան

 Մինչեւ հասնելը կառավարական ամառանոցներին, ՀՀ–ում կգտնվի շատ այլ անշարժ գույք, որը կարող է ծառայեցվել այդ նպատակին։ Ուղղակի կառավարական ամառանոցներն անընդհատ վկայակոչելը ես համարում եմ, կներեք, ամբոխահաճություն»։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ–ի կողմից ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կառավարական ամառանոցները զինվորի վերականգնողական կենտրոնի վերածելու` ընդդիմության նախընտրական գաղափարին։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ խոսքը պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործման մասին է։

«Արցախյան 3 պատերազմ ենք ունեցել, զոհեր ու վիրավորներ ենք ունեցել։ Ունեցել ենք զինհաշմանդամների վերականգնման խնդիրներ, որեւէ անգամ չի ծագել այս հարցը՝ պետական ամառանոցները զինվորի վերականգնողական կենտրոն դարձնել»,- արձագանքեց Հերիքնազ Տիգրանյանը։

  • Կիսվել: