ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մինչև 1 մլն դրամ գյուղատնտեսական վարկերի տոկոսները կսուբսիդավորի պետությունը

Մինչև 1 մլն դրամ գյուղատնտեսական վարկերի տոկոսները կսուբսիդավորի պետությունը

Կառավարությունը փոփոխություն կատարեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ մինչև 1 մլն դրամ գյուղատնտեսական վարկերի տոկոսներն ըստ այդ փոփոխությունների՝ սուբսիդավորելու է պետությունը, որպեսզի գյուղացիները կարողանան վարկերը զրո տոկոս տոկոսադրույքով ստանալ։

«Սա գյուղատնտեսական վարկերին վերաբերող միջոցառումն է։ Այստեղ խոսքը մինչև 1 մլն դրամ վարկերի սուբսիդավորման մասին է և ընդհանրապես պրոցեսի շարունակության։ Այս վարկերն ընդհանուր կազմել են երկրորդ ծրագրի վարկերի 2/3-ը։ Այսինքն՝ մոտ 36 հազար վարկից 26 հազարը եղել են հենց այս տիպի վարկեր։ Այս տիպի վարկերը փոխարինել են նախկինում կառավարության կողմից տրված զանազան գյուղատնտեսական աջակցության ծրագրերին՝ պարարտանյութ, վառելիք և այլն»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս փոփոխությամբ նախորդ տարի ձերբազատվել են կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող օգնության ծրագրերից։

«Հաշվի առնելով այն, որ այս գործիքը խիստ պահանջված է, մենք առաջարկում ենք երկարաձգել գործիքի կիրառումը նաև այս տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը, մինչև վստահ կլինենք, որ գյուղատնտեսությունն ու ընդհանուր տնտեսությունը վերականգնվել է»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ այս վարկը գրավ չի պահանջում, հիմնականում փոքր տնտեսությունների համար է։

  • Կիսվել: