երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի կմ8+777 - կմ19+107 հատվածում։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 10կմ է։

Ծրագրի շրջանակում նախատեսված է ճանապարհային ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ 

Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է։ Զուգահեռ ընթանում է կողնակների լրացումը, իջատեղերի ու մուտքերի նորոգումը։

Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: