երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները

Մհեր Գրիգորյանը Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցության համար առկա ներուժը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանում՝ ԵԱՏՄ շուկա մուտքի տեսանկյունից, բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը կարևորել է մասնավորապես թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև բանկային հատվածում Հայաստանի հետ փորձի փոխանակումը:

Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու կարևորության շուրջ:

  • Կիսվել: