կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանը և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենն անդրադարձել են համագործակցության ուղղություններին

Մհեր Գրիգորյանը և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենն անդրադարձել են համագործակցության ուղղություններին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկում (ՀԲ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցության շրջանակի և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Փոխվարչապետը ՀԲ գործընկերոջը ներկայացրել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք կարևորել են սերտ համագործակցությունը դրանց իրականացման ուղղությամբ:

Ընդգծվել են կապիտալ ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններին:

 

  • Կիսվել: