հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեզ ձեր արշինով մի չափեք․ Հովհաննիսյանը՝ Մինասյանին

Մեզ ձեր արշինով մի չափեք․ Հովհաննիսյանը՝ Մինասյանին

Պարո՛ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, էս էն թվերը չի, որ օրենքներ բերենք պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծենք, պետությունը թալանենք և այլն։ Այս մասին, այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է Գյումրիի մաքսատանը մեքենաների կայանման վճարը օրական 1600 դրամից դարձնել 5000 դրամ:

Մինչ այդ «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ կամ այս նախագիծը ֆիսկալ խնդիր է լուծում, կամ թաքնված մի նոր բիզնես են ուզում ստեղծել որոշ պաշտոնյաների համար, որ մոտակյքում 3000 րամով կյանատեղի բացել եւ բիզնես անեն:

Արթուր Հովհաննիսյանը շարունակեց. «Ասում են՝ քաղաքացին մեքենա է բերել, բայց փող չունի, որ մաքսազերծի: Բա որ փող չունի, էդ ավտոմեքենան խի՞ է բերել, խի՞ է բերել պետության վրա բեռ դառել: Մեքենան բերում է, 4 ամիս թողնում է այդտեղ, դրա պատճառով հերթեր են առաջանում, մենք էլ փորձում ենք իրավական ճանապարհով այս օրենքի բացերը լուծել:

Ես կարծում եմ, որ այո, կարող են լինել իրավիճակներ, երբ օբյեկտիվորեն դա տեւի մի քանի օր, ու դր մեջ դիտավորություն կարող է եւ չլինել: Իմ ընկալումն այն է, որ կարող ենք գնալ պրոգրեսիվ տուրքի բարձրացմանը: Այսինքն ֆիքսենք, որ օրինակ, առաջին 1-2 օրը լինի կամ անվճար, կամ փոքր գումար, հետո մի փոքր բարձրանա, իսկ 2-3 ամիս մեքենան թողնելու դեպքում ոչ թե 5 հազար դրամ լինի, այլ 7 հազար, 10 հազար: Որովհետեւ դա ավտոկայանատեղի չէ: Վերավաճառողի համար ավելի ձեռնտու է մեքենան թողնի այդտեղ, տա օրական 1600 դրամ եւ չծախսի մեքենայի տեղափոխության վճարը, որն ավելի շատ է լինում: Այստեղ մենք գործ ունենք օրենքի բացի հետ, ր հիմա ՊԵԿ-ը փորձում է փակել»,-ասաց նա:

  • Կիսվել: