Մետրոյի նոր կայարանի շինարարության ավարտի ժամկետը հայտնի չէ. փոխքաղաքապետ
Մետրոյի նոր կայարանի շինարարության ավարտի ստույգ ժամկետը Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի կարող հստակ նշել: Այս մասին նա ասաց այսօր Երեւանի ավագանու նիստում:
Սարգսյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Հնարավոր է՝ դա լինի ներկայիս քաղաքային իշխանությունների, հնարավոր է` հաջորդ իշխանությունների օրոք: Միայն կարող եմ ասել, որ աշխատանքը ստիպված չենք լինի զրոյից սկսել՛՛:
Նա նշեց, որ հայտարարված է երկաստիճան մրցույթ, որի ուղղությամբ տարվում են աշխատանքներ: