կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մետրոպոլիտենում Վասիլիս Մարագոսի մասնակցությամբ դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր են քննարկվել

Մետրոպոլիտենում Վասիլիս Մարագոսի մասնակցությամբ դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր են քննարկվել

Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ու Եվրոպական միության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» երկրորդ փուլի ընթացքը, որի ավարտման շնորհանդեսը կկայանա այս տարվա սեպտեմբերին: 

Բաբկեն Սեդրակյանը հյուրին ներկայացրել է նաև մետրոպոլիտենի ապագա զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ստորգետնյա տրանսպորտում, նոր վագոնների ձեռքբերման, ԴԵՊՈ-ի վերակառուցման և այլ ծրագրերը:

Դեսպան Վասիլիս Մարագոսը հույս է հայտնել, որ «կանաչ տրանսպորտի» զարգացման և արդիականացման հարցում եվրոպական կողմի աջակցությունը շարունակական կլինի: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հույս է հայտնել, որ սկիզբ առած համագործակցությունն այս ոլորտում էլ առավել կզարգանա:

Հանդիպմանը քննարկվեցին նաև սեպտեմբերին կայանալիք դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: