երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մետաղյա պրոֆիլներ, չժանգոտվող խողովակներ արտադրող «Մուրադ սար» ՍՊԸ-ն արտոնություն ստացավ. Խոստանում է 530 մլնի ներդրում

Մետաղյա պրոֆիլներ, չժանգոտվող խողովակներ արտադրող «Մուրադ սար» ՍՊԸ-ն արտոնություն ստացավ. Խոստանում է 530 մլնի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄՈՒՐԱԴ ՍԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՄՈՒՐԱԴ ՍԱՐ»-ի կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել ցինկապատ մետաղյա պրոֆիլների, չժանգոտվող խողովակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 510 մլն դրամի կապիտալ (սարքավորումների ձեռքբերում) և 18 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 520 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև55-ի՝ 560 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է18․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․1 մլրդ դրամ:

  • Կիսվել: