կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեր երկրներից ավելի երկար ժամանակ է պահանջվում արտերկրի շուկաներից ապրանք և այլ կարևոր իրեր ստանալու համար․ LLDC գլոբալ նախագահ

Մեր երկրներից ավելի երկար ժամանակ է պահանջվում արտերկրի շուկաներից ապրանք և այլ կարևոր իրեր ստանալու համար․ LLDC գլոբալ նախագահ

Դեպի ծով ելք չունեցող երկրների (LLDC) միջև տրանսպորտային կապը շատ կարևոր է։ Այս մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ ասաց Բոթսվանայի արտգործնախարար և LLDC գլոբալ նախագահ Լեմոգանգ Կվապեն։
 
«Ապահով, ներառական և մատչելի տրանսպորտային կապը կարևոր է մեր երկրների համար` որպես հարատևելի և դիմակայուն տնտեսությունների շարժիչ ուժ։ 2030 թ. կայուն զարգացման օրակարգում հաշվի է առնված այն փաստը, որ տրանսպորտային կապը հիմնական շարժիչ ուժ է։ Այնուամենայնիվ, այդ հարցը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ LLDC–ների համար։ Օրինակ` մեր երկրները տրանսպորտային ծախսերի համար միջինում 2 անգամ ավելի են վճարում, քան տարանցիկ փոխադրման երկրները։
 
Մեր երկրներից ավելի երկար ժամանակ է պահանջվում արտերկրի շուկաներից ապրանք և այլ կարևոր իրեր ստանալու համար»,– նշեց Կվապեն։
 
Նա ընդգծեց, որ տրանսպորտային մեծ ծախսերը խաթարում են LLDC–ներում հարատև զարգացման ընթացքը ու կրճատում տնտեսական աճը։

  • Կիսվել: