Մեր արևային կայաններ իրենց հզորությամբ եռակի անգամ ավել են մեր ատոմակայանից. Փաշինյան
Մենք տեսնում ենք համագործակցության մեծ պոտենցիալ այնպիսի ճյուղերում, ո մեր տնտեսության համար նախկինում չի եղել, մասնավորապես մենք հիմա որոշակի ծրագրեր ենք անում, որպեսզի Եվրամիության դեպի երկրներ Հայաստանի արտադրանքի արտահանման հարցում աջակցենք գործարարներին։ Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գերմանիա իր այցին։
«Վերջերս կառավարությունը մի այդպիսի ծրագիր ընդունեց, որտեղ մենք նաև մաքսային ընթացակարգերի հետ կապված աջակցություն ենք ցուցաբերում արտահանողներին, որոնքր դեպի Եվրամիություն արտահանում կսկսեն։ Շատ լրջանում է նոր տեխնոլոգիական լուծումների հետ կապված համագործակցության հնարավորությունը, մասնավորապես, Համբուրգում մեծ հետաքրքրություն կա կանաչ ջրածնի վերաբերյալ։ Արևային էլեկտրաէներգիան օգտագործվում է ջրածին արտադրելու համար, իսկ ջրածինը արդեն օգտագործվում է որպես վառելիք, և հիմա նաև Եվրոպական Միությունը ծրագրեր ունի Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, կանաչ ջրածնի արտահանման կամ ներմուծման ուղիներ ստեղծել։ Մենք այցի արդյունքներով հասկացանք, որ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք այս ոլորտին։
Լավ լուր, լավ լուրն այն է, որ դեռ նախորդ տարի կամ գուցե մի քիչ էլ առաջ ես կանաչ ջրածնի արտադրության հարցերը ուսումնասիրելու հարցով աշխատանքային խումբ եմ ստեղծել, և իմ նախորդ այցից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գերմանական «Ֆիխտներ» ընկերության հետ համագործակցություն է ծավալվելու։
Զուգահեռ նրան, հիմա գիտեք նաև, որ Հայաստանում արևային էներգետիկ ան շատ լուրջ զարգացում է ապրել։ Հիմա փաստորեն արևային կայաններ իրենց հզորությամբ եռակի անգամ ավել են մեր ատոմակայանից, բայց նաև շատ կարևոր է, որ մենք կուտակիչ կայաններ ստեղծելու հնարավորություն ունենանք, որովհետև արևային էներգիան լավ է, բայց ինքը գիշերը չկա, պետք է ցերեկը կուտակել գիշերը օգտագործելու համար, ինչը շատ մեծ հեռանկարներ է բացում, առաջինը մեր երկրի էներգետիկ անկախությունը ապահովելու համար և էլեկտրաէներգիայի արտահանման շատ մեծ պոտենցիալ կա»,–ասաց նա։


