կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք պետք է աջակցենք ֆերմերային տնտեսություններին, գյուղացու կողքին կանգնենք․ Քոչարյան

Մենք պետք է աջակցենք ֆերմերային տնտեսություններին, գյուղացու կողքին կանգնենք․ Քոչարյան

Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ համայնքի բնակիչները գյուղատնտեսական մի շարք խնդիրներ բարձրացրեցին։

«Հատկապես գյուղատնտեսության ոլորտում մենք պետք է աջակցենք ֆերմերային տնտեսություններին, գյուղացու կողքին կանգնենք»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահ Քոչարյանը նշեց, որ եթե կա մթերման պրոբլեմ, պետությունը կարող է այնպիսի միավորներ ձևավորել մասնավորի հետ համագործակցելով, որ հարցը լուծվի․ «Պետության սուրբ պարտականությունն է գյուղացիներին ապահովել թունաքիմիկատներով, ոռոգման ջրով։ Բազմաթիվ ֆունկցիա կա, որ պետությունը պետք է կատարի, բացի մեկից՝ ձեզ հետ մրցելուց։ Հենց պետությունը դարձավ արտադրող, մտածելու է իր ապրանքի մասին»։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պետությունը պետք է հասկանա՝ ինչ է արտադրում գյուղացին, ինչ ներմուծվում, ո՛ր ներմուծված ապրանքն է ազդում գյուղացու արտադրանքի գների վրա, որպեսզի մաքսային քաղաքականությամբ հնարավորություն տա սեզոնին գյուղացու բեռի թեթևացմանը։

  • Կիսվել: