Մենք կլուծենք տաքսու վարորդների խնդիրը․ Էկոնոմիկայի նախարար
Մենք կլուծենք տաքսու վարորդների խնդիրը։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա վստահեցրել է, որ եթե առկա է վարչապետի համապատասխան հանձնարարականը, ապա խնդիրը կլուծվի։ «Ես հարց եմ բարձրացրել տարբեր պետական մարմինների և նաև այդ պլատֆորմների սեփականատերերի մոտ։ Եթե այս մարդիկ թափանցիկ աշխատում են, օրինական աշխատում են, հարկ են վճարում, իրենց եկամուտները երևում է, ինչի՞ օրինակ, եթե մարդը ուզի՝ չկարողանա վարկ վերցնի», - հավելել է նախարարը։
Հիշեցնենք, որ առցանց տաքսու վարորդները վերջերս բողոքի ակցիաներ են անցկացրել և ստորագրություններ հավաքել։ Նրանք պահանջում են գրանցված աշխատողներ համարվել և նվազեցնել օպերատորների կողմից գանձվող վճարները։



