հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մենք կարող ենք արգելել այլ տաքսի ծառայություններ մտնել օդանավակայանի տարածք. Սերգեյ Բագրատյան

Մենք կարող ենք արգելել այլ տաքսի ծառայություններ մտնել օդանավակայանի տարածք. Սերգեյ Բագրատյան

Երբ Փարիզի Օռլի օդանավակայանում իջնում ես, իրենք տեղեկատու կենտրոնում ասում են՝ մենք ունենք ՎԻՊ տաքսի ծառայություն, որը կիլոմետրն այսքան հաշվարկ ունի, ունենք սովորական տաքսի ծառայություն եւ ունենք ավտոբուս, որը 7 եվրոյով ձեզ կհասցնի համապատասխան ավտոկայան: Այս մասին, այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների փաթեթի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Հիմա դու ընտրում ես՝ որն է քեզ հարմար: Օնլայն տաքսների հետ կապված. Ես, օրինակ, իջնել են Սոչիի օդանավակայան, հարցնում եմ՝ կարո՞ղ ենք Յանդեքս տաքսի պատվիրել, ինձ ասում են՝ մենք նման ծառայություն չունենք եւ մուտքն արգելված է: Իսկ փողոցում էլ տաքսիները ասում են՝ դե նստի, կպայմանավորվենք: Ես ինչի՞ եմ սակագնին ուշադրություն դարձնում, որ մենք հնարավորինս կոմֆորտ պայման ապահովենք զբոսաշրջիկին, որ իր համար հասկանալի երթեւեկություն լինի: Դրա համար մենք կարող ենք արգելել այլ ծառայություններ մտնեն օդանավակայանի տարածք: Օրինակ, տաքսին ուղեւորին մոտեցնի օդանավակայնին, բայց չմտնի օդանավակայանի տարածք, էդտեղից վերադառնա:

Չեմ ասում՝ թողնեն Արգավանդում, բայց դրանով նաեւ օնլայն տաքսիների հարցն էլ կլուծենք, որովհետեւ օնլայնին էլ չես կարող արգելել, ասել՝ էդ ծառայությունը մի մատուցիր»,-ասաց Բագրատյանը:

Նա անդրադարձավ նաեւ տաքսու գներին՝ նշելով, որ չպետք է այնպիսի ծառայություն առաջարկել, որից ոչ ոք չուզեն օգտվել թանկության պատճառով. «Օդանավակայանը կարող է իր տարածքը շատ թանկ տրամադրի»:

  • Կիսվել: