երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025թթ. ընդունելության նախնական գրանցման գործընթացը. ԱՆ

Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025թթ. ընդունելության նախնական գրանցման գործընթացը. ԱՆ

ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025թթ. ընդունելության նախնական գրանցման գործընթացը:
«Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով: Օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ, իսկ ավարտելուց հետո նախարարությունը 3 տարի ժամկետով ուղեգրում է աշխատանքի բժշկական կազմակերպություններ` մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով:

 

Մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման վարչություն` (հասցե` Կառավարական տուն N 3, hեռախոս.` 060-80-80-03 (1505) (1503) (1504) (1507) (1502)):

 

Մասնագիտությունների ցանկը`

Կլինիկական լաբորատոր ախտորոշում
Ընդհանուր վիրաբուժություն
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
Մանկաբարձություն և գինեկոլոգիա
Քիթ-կոկորդ-ականջաբանություն
Նյարդաբանություն
Ընտանեկան բժշկություն
Հոգեբուժություն
Մանկաբուժություն
Ներքին հիվանդություններ (թերապիա)
Ինֆեկցիոն հիվանդություններ
Ճառագայթային ախտորոշում
Սրտաբանություն
Ներզատաբանություն / Էնդոկրինոլոգիա/
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
Նեոնատոլոգիա
Դատաբժշկական փորձաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: