հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեկ տարվա մեջ մոտ 20%-ով ավելացել է հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակը. ոլորտում ներգրավված է մոտ 30 հազար մարդ. Քերոբյան

Մեկ տարվա մեջ մոտ 20%-ով ավելացել է հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակը. ոլորտում ներգրավված է մոտ 30 հազար մարդ. Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

 
Gastro Business Expo & Forum֊ի ընթացքում ներկայացրել եմ սննդի և զբոսաշրջության ոլորտներում այս տարի գրանցված հաջողություններն ու բարձր ցուցանիշները։

Մեկ տարվա մեջ մոտ 20%-ով ավելացել է հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակը և հիմա արդեն ոլորտում ներգրավված է մոտ 30 հազար մարդ։

Զբոսաշրջության ոլորտում ևս այս տարի գրանցվել է բարձր աճ. եթե 2022 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան այցելած անձանց քանակը 600 հազարից պակաս էր, ապա ընթացիկ տարում այդ ցուցանիշը կազմել է 1 միլիոնից ավել զբոսաշրջիկ։ Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կգերազանցի 2 միլիոնը։

Պետությունը նույնպես խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և առաջիկայում Կառավարությունը նախատեսում է զարգացնել 20 զբոսաշրջային կլաստեր։

  • Կիսվել: