երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկ բնակարան՝ Մոսկվայում, 1 բնակարան համատեղ սեփականության իրավունքով՝ Երևանում. Էկոնոմիկայի ձերբակալված փոխնախարարի ունեցվածքը

Մեկ բնակարան՝ Մոսկվայում, 1 բնակարան համատեղ սեփականության իրավունքով՝ Երևանում. Էկոնոմիկայի ձերբակալված փոխնախարարի ունեցվածքը

2023թ.-ին ներկայացված տարեկան հայտարարագրի համաձայն՝ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով մեկ բնակարան Ռուսաստանում (Մոսկվա, Նովոմոսկովսկի վարչական շրջան) և համատեղ սեփականության իրավունքով 1 բնակարան Երևանի Նոր-Նորք շրջանում։

2023թ.-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրով՝ նախկին փոխնախարարը  որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է 14 մլն 901 հազար դրամ աշխատավարձ էկոնոմիկայի նախարարությունից, 34 հազար դրամ աշխատավարձ՝ հայ-ռուսական Սլավոնական համալսարանից։

Անի Իսպիրյանը 3 մլն դրամի և 102 հազար ռուբլու ավանդ ունի բանկում, իսկ կանխիկ միջոցները կազմել են 10 000 դրամ:

Հիշեցնենք, որ Անի Իսպիրյանն աշխատանքից ազատվել էր, ապա ձերբակալվել։ Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

  • Կիսվել: