հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեղքը չեմ կարող բարդել շինարարների վրա, ժամկետ հրապարակողը ես էի. Անանյանը` Գյումրու ավտոմաքսատան շինարարության ձգձգման մասին

Մեղքը չեմ կարող բարդել շինարարների վրա, ժամկետ հրապարակողը ես էի. Անանյանը` Գյումրու ավտոմաքսատան շինարարության ձգձգման մասին

Գյումրիի մաքասատն պարագայում ասեմ, որ մեղքը ժամկետներ հրապարակողինն է: Այս մասին այսօր ճեպազրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն` անդրադառնալով Գյումրիի ավտոմաքսատան շինարարության ավարտի ձգձգմանը: «Ոչ մի պարագայում մեղքը չեմ կարող բարդել շինարարների վրա: Այս դեպքում ժամկետ հրապարակողը ես էի, հետևաբար պատասխանատվությունն իմն է»,- պարզաբանեց Անանյանը:

Ինչ վերաբերում է ՀԴՄ-ների արդիականացմանը, Անանյանը նշեց, որ չնայած իրենց նշած ժամկետներին, գործընթացը հապաղել է, քանի որ իրենք հավատացել են գործընկերների խոսքին. «Վերջիններս հաշվի չեն առել, որ գործընթացը ՀԴՄ-ներ ձեռք բերելու ու վաճառելու էլեմենտար գործողություն չի: Պետք են ծրագրային ապահովումներ և այլն: Դեկտեմբերին առաջին խմբաքանակը կլինի»:

Անանյանն ընդգծեց. «ՀԴՄ-ի չլինելը տնտեսական հեղափոխության կամ տնտեսական զարգացման վրա, բնականաբար, շատ անէական ազդեցություն ունի, որովհետև ցանկացած գործունեություն կարելի է իրականացնել առանց ՀԴՄ-ների` այսօր գործող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմամբ: Բացատռություն են կազմում այն ոլորտները, որոնք միայն կանխիկ դրամով են առևտուր անում» :

Անանյանը խոսեց նաև վարչապետի հորդորով աշխատանքից ազատված մաքսայինի աշխատակցի մասին, ով օրերս վերադարձել է համակարգ:

«Քննարկելիս վարչապետը ինձնից կարծիք է  հայտնել, հետո ֆեյսբուքյան գրառում է կատարել: Անձը, ընդունելով մեր հրավերը, աշխատանքի է անցել  ՊԵԿ-ի Ներքին անվտանգության վարչությունում Մաքսային մարմինների վերահսկողության բաժնում` որպես ավագ տեսուչ: Նա նշանակվել է համարժեք պաշտոնի»,-նշեց ՊԵԿ նախագահը:

  • Կիսվել: